Կարևոր իրադարձություններ

Հայ-ռուսական հարաբերություններում կա շատ լուրջ խոչընդոտ

07 Սեպտեմբեր, 2018 16:02
Հայ-ռուսական հարաբերություններում կա շատ լուրջ խոչընդոտ

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն լավագույն ժամանակները չեն ապրում, այլև հայ-ռուսական հարաբերություններում կա շատ լուրջ խոչընդոտ, ինչն էլ փաստել է նաև Անվտանգության խորհրդի քարտուղարը։

«Երբ վարչապետ Փաշինյանը հեգնական տոնով ասում էր, թե Հանրապետական պատգամավորներից մեկը հուզված տոնով ասում էր՝ «քոռանամ ես», հիմա քոռանամ քո համար, որ մի բան ես ասում, իսկ Անվտանգության խորհրդիդ քարտուղարն այլ բան է ասում։ Հեգնանքով պետք չէ մեզ հետ խոսել, մենք ընդդիմություն ենք և սրտացավությունից ելնելով ենք ասում։ Ես փաստերն եմ ասում, ես չեմ ասում, որ Նիկոլ Փաշինյանի սանրվածքն ինձ դուր չի գալիս։ Ես դաստիարակված մարդ եմ ինձ համարում և երբեք իմ գործընկերների հետ «պլինտուս»-ից ներքև բանավեճի մեջ չեմ մտնի։ Ես խոսում եմ ըստ փաստերի՝ պարոն Փաշինյան, որ դուք ասում եք ադապտացվեք, լուրջ ընդունում եք, որ դա կարող լա՞վ ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա, երբ ասում են եռում է ներքաղաքական իրավիճակը, դուք ասում եք՝ դե իրոք, էսօր իսկապես շոգ է, լուրջ հավատու՞մ եք, որ դա դրական է ազդելու հայ-ռուսական հարաբերությունների վրա, կամ դա դրակա՞ն է ազդելու ՌԴ-ում ապրող հայերի վրա։ Երբ Լավրովն ասում է, որ ՀՀ իշխանությունները մի բան ասում են, մեկ այլ բան անում, վարչապետը գտնում է, որ սա լա՞վ սիգնալ է»,- նշեց Շարմազանովը։

Պատգամավորն ընդգծեց՝ ինքը խոսում է փաստերով. «Ես ասում եմ՝ պարոն Փաշինյան, երբ դու ասում ես Ռուսաստանում պետք է ադապտացվեն մեզ, դու լուրջ ընդունում ես, որ դա կարող է լավ ազդել հայ–ռուսական հարաբերությունների վրա։ Երբ ասում են, որ «եռում է իրավիճակը», դու ասում ես՝ «դե էսօր իսկապես շոգ է», դու լուրջ հավատում ես, որ դա դրական է ազդելու հայ–ռուսական հարաբերությունների վրա, եւ քո КВН-ական հումորը ՌԴ–ում լավ են ընդունելու վրա, եւ այն լավ է ազդելու ՌԴ–ում ապրող հայերի վրա։ 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին