Կարևոր իրադարձություններ

Փողոցում Էլթոն Ջոնը չպետք է համբուրվի իր ամուսնու հետ.Շարմազանով

07 Սեպտեմբեր, 2018 15:41
Փողոցում Էլթոն Ջոնը չպետք է համբուրվի իր ամուսնու հետ.Շարմազանով

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը կարծիք է հայտնել, որ մենք պետք է շարժվենք միայն կառավարության բերած օրենսդրական նախաձեռնություններով:

«Ես մի քանի օրենսդրական նախաձեռնություններ եմ բերելու: Ամենաառաջին օրենսդրական նախաձեռնությունը երեխաների պաշտպանության մասին օրենքում փոփոխություններն են, որ օրենքով էդ պղծության և համասեռամոլության քարոզը պետք է արգելվի»,- հայտարարեց պատգամավորը: Շարմազանովը նշեց, որ լսումներ են անելու այդ թեմայով:

«Բազմաթիվ այլ նախաձեռնություններ ևս անելու ենք, այդ  թվում՝ լրատվամիջոցների հետ կապված` էդ ֆեյքերի, էդ հայոհյանքների հետ կապված, որ տեղի է ունենում»,- ասաց նա:

Հարցին` ինչպե՞ս է պատկերացնում համասեռամոլության դեմ քարոզի արգելքը, օրինակ` եթե Էլթոն Ջոնը ընկերոջ հետ գա Հայաստան, Շարմազանովը պատասխանել է, որ  ոչ ոք չի արգելում նրանց գալ Հայաստան, բայց փողոցում Էլթոն Ջոնը չպետք է համբուրվի իր ամուսնու հետ:

Դիտարկմանը` եթե պետք է արգելվի երկու` նույն սեռի ներկայացուցիչների համբույրը փողոցում, ապա տարբեր սեռերինն էլ պետք է արգելվի, նա արձագանքել է. «Եթե երկու տարբեր սեռերի համբույրից ծնվում է առողջ երեխա, ապա երկու նույն սեռի մարդկանց համբույրից ծնվում է շատ վատ բան»:

 

Լրահոս

Դիտել ավելին