Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին

07 Սեպտեմբեր, 2018 14:53
Արմեն Սարգսյանը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին

«Ես չեմ կարծում, որ հանրությունն ամեն անգամ հանդիպումներից պետք է սպասելիքներ ունենա, որովհետև Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները դարերի հարաբերություններ են»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին,  լրագրողների հետ զրույցում ասաց նախագահ Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով  վաղը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կայանալիք հանդիպմանը:

Հայաստանի նախագահի խոսքով՝ ցանկացած հանդիպում մեծ երկրի ղեկավարի հետ շատ կարևոր և էական է մեր իշխանության համար:

Նախագահը վստահ է, որ այդ հանդիպումն անցնելու է շատ լավ ու բարեկամական մթնոլորտում, և այդպիսի հանդիպումները հաճախակի բնույթ են կրելու:

Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների լարվածության վերաբերյալ կարծիքների մասին՝ Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ հայ-ռուսական հարաբերություններում երկարաժամկետ և խոր լարվածություն չի տեսնում ու չի սպասում: Նախագահը նաև չի կարծում, որ այդպիսի բան երբևէ կլինի:

 

Լրահոս

Դիտել ավելին