Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    563
    571

  • RUB

    7,13
    7,38

Կարևոր իրադարձություններ

«Անհանգստանալու կարիք չկա, մենք ծրագրով առաջ ենք շարժվում և որևէ ռիսկ չենք տեսնում». Ատոմ Ջանջուղազյան

07 Սեպտեմբեր, 2018 14:52
«Անհանգստանալու կարիք չկա, մենք ծրագրով առաջ ենք շարժվում և որևէ ռիսկ չենք տեսնում». Ատոմ Ջանջուղազյան

Այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց բյուջեի 2018 թ. առաջին կիսամյակի ամփոփում տվյալները, որոնք վկայում են, որ տնտեսության զարգացումն ընթանում է նախորդ տարվա համեմատ ավելի արագ տեմպերով` պայմանավորված հիմնականում ծառայությունների աճով: Ըստ այդմ՝ ՀՆԱ-ն կազմել է 8.3%, գնաճը՝ 2.4%, եկամուտները՝ 628 մլրդ դրամ, ծախսերը՝ 738 մլրդ, ծրագրային դեֆիցիտը՝ 110 մլրդ դրամ։

Նախարարը նշեց, որ 2018 թ. հունվար-հունիս ամիսներին պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 3.5%-ով՝ կազմելով 69012 մարդ:

«Պահպանվում է մեծ խզումը պետական և մասնավոր հատվածներում միջին ամսական անվանական աշխատավարձերի միջև»,- ասաց նախարարը՝ նկատելով, որ պետական հատվածում միջին աշխատավարձն աճել է ընդամենը 1.1%-ով՝ կազմելով շուրջ 140 հազար դրամ, իսկ մասնավոր հատվածում՝ 5.5%-ով՝ կազմելով 185 հազար դրամ:

«Եկամուտների մեջ հարկային եկամուտների տեսակարար կշիռն աճել է, նվազել է պաշտոնական դրամաշնորհների կշիռը»,- նշեց Ա.Ջանջուղազյանը։

Նրա խոսքով՝ ծախսերից 128 մլրդ դրամի չափ ծախս չի իրականացվել, այսինքն՝ կանխիկի կարիք չի եղել. «Անհանգստանալու կարիք չկա, մենք ծրագրով առաջ ենք շարժվում և որևէ ռիսկ չենք տեսնում»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին