Կարևոր իրադարձություններ

«Կոռուպցիայի հետ կապված կա անմեղության կանխավարկած, բայց ով պետական բյուջեից մեկ լումա մսխել է, պետք է խստագույնս պատժվի»․ Շարմազանով

07 Սեպտեմբեր, 2018 14:13
«Կոռուպցիայի հետ կապված կա անմեղության կանխավարկած, բայց ով պետական բյուջեից մեկ լումա մսխել է, պետք է խստագույնս պատժվի»․ Շարմազանով

«Կոռուպցիայի հետ կապված կա անմեղության կանխավարկած, բայց ով պետական բյուջեից մեկ լումա մսխել է, պետք է խստագույնս պատժվի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը անդրադառնալով Մանվել Գրիգորյանի՝ ամառանոցում և հանգստյան գոտու տարածքում հայտնաբերված Զինվորի բաժին գրությամբ տուշոնկաներին և զինվորի համար նախատեսված այլ իրերի հայտնաբերմանը, ասաց․ «Հայտարարեցին տուշոնկա-մուշոնկա, կարողանալո՞ւ են իրենք ապացուցել: Մանվել Գրիգորյանի հետ հանդիպել եմ, ինքը պաշտոնապես խնդրել է փոխանցել, որ ինքը դրանց հետ կապ չունի: ԱԱԾ տեսանյութի մասին էլ ասեմ՝ քանի դեռ չկա վերջնական դատավճիռ, թիվ մեկ խնդիրը դա անմեղության կանխավարկածն է: Վարչապետը ո՞ր իրավունքով է կանգնում մինչև ԱԱԾ տեսանյութի հրապարակումը գնահատական հնչեցնում, դա որ աներ Սերժ Սարգսյանը, կուտեիք մեզ»,- ասաց նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին