Կարևոր իրադարձություններ

Ես էլ զարմանում եմ վարչապետի պարապությունից, որ գործ անելու փոխարեն գնում է Գումի շուկա, պոմիդորի գին է հարցնում․ Շարմազանով

07 Սեպտեմբեր, 2018 13:41
Ես էլ զարմանում եմ վարչապետի պարապությունից, որ գործ անելու փոխարեն գնում է Գումի շուկա, պոմիդորի գին է հարցնում․ Շարմազանով

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այսօր՝ սեպտեմբերի 7-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե նախկին իշխանություններն կոռումպացված են եղել, և վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասել է, որ բացահայտումներից շոկի է ենթարկվում, ասաց․  «Ես էլ զարմանում եմ վարչապետի պարապությունից, որ գործ անելու փոխարեն գնում է Գումի շուկա, պոմիդորի գին է հարցնում, որը պետք է գյուղատնտեսության առաջատար մասնագետն աներ: Զարմանում եմ` վարչապետի պարապությունից, որ առավոտից իրիկուն լայվ է մտնում կամ գործ անելու փոխարեն մեր սիրելի կառավարության գործընկերները զբաղված են շոուներ անելով: Շատ լավ հասկանում ենք, որ հին Հռոմից դեռ կա հաց ու  տեսարաններ, հաց չեն կարողանում ապահովել, թանկություն է համատարած, բանանը էժանացավ, մեռան կոխելով աչքներս, բա բանանն էժանացավ, միսը հարյուր անգամ թանկացավ»:

 

Լրահոս

Դիտել ավելին