Կարևոր իրադարձություններ

ՊՆ փոխնախարարը՝ ՌԴ-ում Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը չեղարկելու մասին

07 Սեպտեմբեր, 2018 13:30
ՊՆ փոխնախարարը՝ ՌԴ-ում Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը չեղարկելու մասին

«Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելը և ՌԴ տարածքում հետախուզման հնարավոր դադարեցնելու հարցը չի գտնվում Պաշտպանության նախարարության տիրույթում:  Պաշտպանության նախարարության իրավասության մեջ չի գտնվում նման դիտարկում հայտնելը, քանի որ դա արդեն գտնվում է դատախազության և նախաքննական մարմինների տիրույթում։ Ես ձեռնպահ եմ մնում որևէ մեկնաբանություն անելուց»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։

Հարցին, թե պաշտպանական ոլորտում հայ ռուսական համագործակցության վրա որևէ ազդեցություն կարող է ունենալ այս որոշումը, թե՞ ոչ, Բալայանը պատասխանեց․ «Ես կարող եմ ասել, որ մեր ծրագրերի մասով մենք որևէ փոփոխություն չենք կրել, այսինքն այն պայմանավորվածությունները, պայմանագրային պարտավորվածությունները, որոնք երկկողմանի կան դրանք կատարման փուլում են»։  

 

Լրահոս

Դիտել ավելին