Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Զինուժ» հաղորդաշարին

07 Սեպտեմբեր, 2018 13:03
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Զինուժ» հաղորդաշարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ՀՀ պաշտպանության նախարարության «Զինուժ» հաղորդաշարին, որի ժամանակ ասել է, որ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններն առանձնահատուկ տեղ ունեն։ 

«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները առանձնահատուկ տեղ ունեն, առանձնահատուկ նշանակություն ունեն, և մենք հույս ունենք այդ հարաբերությունների արդյունավետությունն էականորեն մեծացնել։ Մեր հարաբերությունները պետք է լինեն շատ ավելի բարձր մակարդակի, շատ ավելի ռազմավարական, շատ ավելի գործընկերային և շատ ավելի եղբայրական»,– ասել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձ է կատարել ՀՀ զինված ուժերի մարտունակությանն ու նյութատեխնիկական հագեցվածությանը, Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման մեխանիզմներին և հնարավորություններին, ինչպես նաև ՀԱՊԿ գործունեությանը


«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների ղեկավարների հետ հենց առաջին շփումներում ինձ համար ակնհայտ դարձավ, որ այս նույն հարցը կա նաև նրանց մոտ։ Առաջինը՝ արձանագրել խնդրի գոյությունը և համբերատար, դաշնակցային մթնոլորտում և տրամաբանության մեջ քննարկել հարցերը, որպեսզի մենք իմանանք, թե ինչ պարտավորություններ ունի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Հայաստանի առաջ, և ինչ պարտավորություններ ունի Հայաստանի Հանրապետությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և նրա անդամ երկրների առաջ»,– ասել է նա։


 

Լրահոս

Դիտել ավելին