Կարևոր իրադարձություններ

Բաց ճակատով կարող ենք ասել, որ Ժառանգությունը նախորդ իշխանություններին չի վաճառվել․ Արմեն Մարտիրոսյան

07 Սեպտեմբեր, 2018 12:31
Բաց ճակատով կարող ենք ասել, որ Ժառանգությունը նախորդ իշխանություններին չի վաճառվել․ Արմեն Մարտիրոսյան

««Ժառանգության» փորձը սկզբունքային փորձ է, սկզբունքային, ազնիվ, շիտակ պայքար է եղել, և դա պետք է շարունակվի։ «Ժառանգությունը» կուսակցություն է, որը պարզ ճակատով կարող է կանգնել և ասել, որ նախորդ իշխանություններին չի վաճառվել, քաղաքացու շահն է պաշտպանել»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց, Ժառանգություն կուսակցությունից Արմեն Մարտիրոսյանը;

Մարտիրոսյանի խոսքով՝  պատրաստվում են իրատեսական ծրագիր ներկայացնել, և միայն ծրագիրը չէ, կարևոր է նաև առաջին համարի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի անցած ճանապարհը․  «Փորձված թանն անփորձ մածունից լավ է։ Մեր քաղաքացիներն իրենց պապերի և տատերի այդ խորը իմաստությունը կընդունեն, և «Ժառանգությունը» կունենա իր ներդրումը Երևան քաղաքի զարգացման գործում»։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին