Կարևոր իրադարձություններ

Աժ -ն ընդունեց քարոզարշավի ժամանակ բարեգործությունն արգելելու մասին սկանդալային օրենքը

07 Սեպտեմբեր, 2018 12:22
Աժ -ն ընդունեց  քարոզարշավի ժամանակ բարեգործությունն արգելելու մասին սկանդալային օրենքը

Սեպտեմբերի 7-ին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » օրենքը, որով նախատեսվում է խստացնել ընտրախախտումների համար պատիժը: Օրինագիծն ընդունվել միաձայն՝ 82 կողմ ձայներով:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին ԱԺ արտահերթ նիստում խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեցին Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին սկանդալային օրինագիծը, որով նախատեսվում է ընտրախախտումների համար պատժի խստացում:

Այս օրինագծով առաջարկվում է արգելել ցանկացած բարեգործական գործունեություն նախընտրական քարոզարշավի ժամանակ: Բացի այդ, առաջարկվում է պատժել ոչ միայն ընտրողներին կաշառելու, այլ նաեւ կաշառք տալու խոստման համար: Նման առաջարկների համար առաջարկվում է պատժել 100 000-ից մինչեւ 400 000 դրամ տուգանքով կամ մինչեւ 5 տարի ազատազրկմամբ:

Ընդ որում, կաշառք առաջարկվում է համարել ոչ միայն փող, այլ նաեւ այլ նյութեր տալը, ներառյալ՝ սննդամթերք: Այս խնդիրը լուծելու համար առաջարկվում է արգելել բարեգործությունը քարոզարշավի ժամանակ:

Բացի այդ, քաղաքացիներին կարգելվի քվեարկել երրորդ անձանց ներկայությամբ, ինչպես նաեւ սոցիալական ցանցերում հայտնել ընտրությունների ժամանակ նախընտրական քարոզարշավի մասնակից որոշ քաղաքական ուժերի նախասիրությունների մասին:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին