Կարևոր իրադարձություններ

Վարորդը իրենց տան դիմաց հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 2 - ամյա երեխային

07 Սեպտեմբեր, 2018 11:36
Վարորդը իրենց տան դիմաց հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 2 - ամյա երեխային

Սեպտեմբերի 5-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնից ստացվել է հեռախոսագիր, որ նույն օրը, ժամը 22.20-ին, «գլխի պատռված վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է ընդունվել 2-ամյա աղջնակ, որը, ըստ ծնողի հայտարարության, իրենց տան աստիճաններից ընկել է:

Պարզվել է, որ սեպտեմբերի 5-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը իրենց տան դիմաց հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել երեխային` պատճառելով նշված վնասվածքը:
Կատարվում է քննություն։

 

 

Լրահոս

Դիտել ավելին