Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    563
    571

  • RUB

    7,13
    7,38

Կարևոր իրադարձություններ

Երեք ամսից ավելի է՝ Արարատի մարզպետարանում չեն համալրվում թափուր հաստիքները․ «Հրապարակ»

07 Սեպտեմբեր, 2018 08:40
 Երեք ամսից ավելի է՝ Արարատի մարզպետարանում չեն համալրվում թափուր հաստիքները․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Երեք ամսից ավելի է՝ Արարատի մարզպետարանում չեն համալրվում թափուր հաստիքները։ Հունիսի կեսերին հեռացավ կրթության վարչության պետ, նախկին մարզպետի հավատարիմ Խաժակ Աղաբեկյանը, ով մեզ հայտնել էր, թե մարզպետը ուղիղ ասել է, որ չի ուզում աշխատել իր հետ: Աշխատանքից հեռացավ նաեւ աշխատակազմի ղեկավարը, որի պարտականությունները կատարում է մարզպետ Գարիկ Սարգսյանի մտերիմներից ոմն Լիլիթ Միրզախանյան, ով ստաժի բացակայության պատճառով չի կարող այդ պաշտոնը զբաղեցնել եւ ձեւակերպված է օգնական։ Կրթության բաժնի պետ Ալբերտ Մկրտչյանը մեզ փոխանցեց, որ ինքն է ոլորտը համակարգում։ Թե երբ կունենան պետ, չկարողացավ պատասխանել»։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին