Կարևոր իրադարձություններ

Զոհրաբյանի օգտին ակտիվ աշխատողների մեջ կրկին շրջանառվում է Գալուստ Սահակյանի որդու անունը․ «Հրապարակ»

07 Սեպտեմբեր, 2018 08:04
Զոհրաբյանի օգտին ակտիվ աշխատողների մեջ կրկին  շրջանառվում է Գալուստ Սահակյանի որդու անունը․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Երեւանի քաղաքապետի թեկնածուներն արդեն քարոզարշավի մեջ են՝ հանդիպումներ թաղերում, խոստումներ, «լայվեր», շտաբներ։ Օրինակ՝ տեղեկություն կա, որ Աջափնյակում ԲՀԿ-ի համար ակտիվ աշխատում է Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, որը Նաիրա Զոհրաբյանի հետ խնամիական կապի մեջ է։ Հետաքրքրվեցինք, թե դա ինչով է պայմանավորված, Զոհրաբյանն ասաց, թե ինքը տեղյակ չէ՝ ովքեր են աշխատում, կազմակերպչական հարցերով ինքը չի զբաղվում․ «Չեմ կարծում, որ Արման Սահակյանը այդ մարդկանց ցուցակում է»։ Եվ հումոր արեց, որ իր ազգականներից շատերն իրեն չեն ընտրելու՝ ունեն այլ նախընտրած թեկնածուներ․«Իմ ազգականներից մեկն, օրինակ, ասել է, որ գնալու է Արտակ Զեյնալյանի օգտին քվեարկի, մոտ ազգականներից մեկն էլ՝ Անահիտ Թարխանյանին»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին