Կարևոր իրադարձություններ

Ոստիկանությունը գտել է «Վիվարո» -ում կատարված գողության մեջ կասկածվողին

06 Սեպտեմբեր, 2018 23:02
Ոստիկանությունը գտել է  «Վիվարո» -ում  կատարված գողության մեջ կասկածվողին

Ավանի «Վիվարո» բուքմեյքերական կետում սեպտեմբերի 4-ին կատարված գողության մեջ կասկածվողին գտել են:

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունը զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարելու կասկածանքով բերման է ենթարկել Երևանի բնակիչ Սուրեն Գ.-ին:

Նրան կասկածում են այս տարվա հուլիսի 30-ին և սեպտեմբերի 4-ին Ավան վարչական շրջանի Սաֆարյան փողոցի 410/3 հասցեում գործող «Վիվարո» բուքմեյքերական կետում զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարելու մեջ:

Ըստ աղբյուրի տվյալների՝ նա եղել է Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով, որի խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ՝ փամփուշտատուփով, որի մեջ եղել է 8 փամփուշտ, ինչպես նաև գլխարկ և ավտոմեքենայի մի քանի համարանիշ:

Փաստի առիթով հարուցված քրեական գործի շրջանակում Սուրեն Գ.-ն ձերբակալվել է:

 

Լրահոս

Դիտել ավելին