Կարևոր իրադարձություններ

«Նիկոլ Փաշինյանին եթե զինակիցները չքաշեն, էլ ո՞վ պիտի քաշի»

06 Սեպտեմբեր, 2018 21:37
«Նիկոլ Փաշինյանին եթե զինակիցները չքաշեն, էլ ո՞վ պիտի քաշի»

«Անտարես» գրահրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլ Փաշինյանին եթե զինակիցները չքաշեն, էլ ո՞վ պիտի քաշի։ Կառավարությունը, ի դեմս Մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետի ընտրություններին զուգընթաց որոշել է վճարել մտավորականներին, ինչը կարող է դիտարկվել, որպես ընտրողի ձայնը գնելու փորձ։ Եթե դա աներ Ծառուկյանը՝ հիմա բանտում կլիներ։ Ինչ տարբերություն, թաղի ասֆալտ փռելո՞վ սիրտը կշահեն այդ թաղի բնակիչների, թե՞ մտավորականներին պետական բյուջեից գրանտ կբաժանեն։

Նիկոլ Փաշինյանը Օպերայի թատրոնում մտավորականների հանդիպման ժամանակ հստակ նշեց, որ չի կարելի պետական փողով կռացնել մտավորականին։ Մշակույթի նախարարությունում այդ ելույթը լավ չեն ընկալել։

Կասեք՝ հա, բայց հաստատ էդ նպատակով չեն արել։

Ով ասեց որ Ծառուկյանը հենց էդ նպատակն է ունեցել։

Ով ասեց, որ Սերժը հենց էդ նպատակով էր անում։

Ոնց է, որ Նիկոլ Փաշինյանը դատավորներին զանգելու գայթակղությանը կդիմանա, իսկ Մշակույթի նախարարությունը մտավորականներին լոյալ դարձնելու գայթակղությանը՝ ոչ։

Մենք սրա համար էինք հեղափոխություն անու՞մ։

Վահե Բուդումյան, Լիլիթ Մակունց, Նիկոլ Փաշինյան, Նաիրի Սարգսյան

Հ.Գ.Եթե այդ գումարը տային «Ինքնագիրին», «Գրանիշին», «Գրական թերթին», «Գրեթերթին» և այլ գրականությունը տարածող լրատվամիջոցների ու նրանք մտավորակններին պատվիրեին այդ նյութերը, ապա կլիներ լրիվ այլ պատկեր»:

 

Լրահոս

Դիտել ավելին