Կարևոր իրադարձություններ

Վարչապետը նախարար Զեյնալյանին չվճարվող արձակուրդ կտրամադրի

06 Սեպտեմբեր, 2018 21:14
Վարչապետը նախարար Զեյնալյանին չվճարվող արձակուրդ կտրամադրի

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին մասնակցելու համար Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին չվճարվող արձակուրդ կտրամադրվի: Այսպիսի որոշում է ստորագրել վարչապետ Փաշինյանը:

«2018 թվականի սեպտեմբերի 10-24-ը ներառյալ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին տրամադրել չվճարվող արձակուրդ:

 Արտակ Զեյնալյանի արձակուրդում գտնվելու ընթացքում նրան կփոխարինի արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը»,-ասված է որոշման մեջ:

Արտակ Զեյնալյանը գլխավորում է Երևանի ավագանու ընտրություններում «Լույս» դաշինքի նախընտրական ցուցակը: Քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին եւ կավարտվի 21-ին, իսկ ընտրությունները տեղի կունենա սեպտեմբերի 23-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին