Կարևոր իրադարձություններ

Մալիշկայում տոնում են գյուղապետի հրաժարականը

06 Սեպտեմբեր, 2018 20:52
Մալիշկայում տոնում են գյուղապետի հրաժարականը

Քիչ առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի գյուղապետ Մհեր Մովսիսյանը, ում հրաժարականի համար արդեն մի քանի օր էր բողոքի զանգվածային ակցիաներ էին տեղի ունենում գյուղում: Գյուղացիները պատրաստվում էին կրկին անգամ փակել Երևան-Մեղրի միջպետական ճանապարհը:  

 Սակայն, մինչ այդ՝ Ժամը 19:00-ի սահմաններում, ի նշան բողոքի, գյուղացիները միտինգ են  արել՝ պահանջելով գյուղապետ Մհեր Մովսիսյանի հրաժարականը:

Մինչև հայտարարված միտինգի ժամը, գյուղում մեծ ավտոերթ է սկսվել, և փողոց առ փողոց անցնելով՝ բարձրախոսներով հայտարավել է, որ ժամը 19:00-ին ողջ գյուղը մեկ մարդու նման հավաքվելու է գյուղապետարանի դիմաց ՝ պահանջելու գյուղապետի հրաժարականը:

 

Լրահոս

Դիտել ավելին