Կարևոր իրադարձություններ

«Միջնորդության տակ ստորագրելը կառավարության հետ հակասություն չէ»

06 Սեպտեմբեր, 2018 19:22
«Միջնորդության տակ ստորագրելը կառավարության հետ հակասություն չէ»

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվել է՝ արդյո՞ք կառավարության հետ համագործակցությունը երկարաժամկետ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա ստորագրում է Քոչարյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու միջնորդության տակ։

«Նախ՝ դա դիտել հակասություն, նշանակում է, որ կառավարությունը որևէ ձևով կապ ունի այդ քրեական գործի հետ։ Իսկ այդպիսի բան մեր երկրում չի կարող տեղի ունենալ, որովհետև գործադիր և դատական իշխանություններն իրարից անջատ են, և ուրեմն այդպիսի կապ գոյություն չունի, և սա չի կարող դիտարկվել հակասություն կառավարության մեջ»,- ասել է Ռուստամյանը։

Հարցին՝ ո՞ր դեպքում կխզվի կապը իշխանության հետ, Արմեն Ռուստամյանը նշել է․«Երբ առաջանան անհաղթահարելի տարաձայնություններ»։

Հարցին՝ հնարավո՞ր է անթաքույց համագործակցություն Ռոբերտ Քոչարյանի հետ, նա պատասխանել է․«Մենք ինչ անում ենք, հրապարակային ենք անում, անթաքույց որևէ բան չենք արել, կիմանաք դրա մասին, թաքուն բաներ չեն լինելու»:

 

Լրահոս

Դիտել ավելին