Կարևոր իրադարձություններ

Առաջին սմարթ այգին Երևանում (տեսանյութ)

06 Սեպտեմբեր, 2018 18:29
Առաջին սմարթ այգին Երևանում (տեսանյութ)

Հիմնադրման 2800-ամյակի առթիվ Երեւանը կունենա նոր այգի, որը Բադալյանների ընտանիքի նվերն է մայրաքաղաքին:

Հիմնովին վերափոխված մոտ 1 հեկտար տարածքում կլինեն բազմատեսակ ծառեր, թփեր, ճեմուղիներ, արհեստական լճակ՝ 400 քմ, ամֆիթատրոն, շախմատ, խաղահրապարակներ, ավտոկայանատեղի եւ վերանորոգված կանգառ:

Այգին կլուսավորեն «խելացի» լամպերը, կգործի Wi-Fi, նստարանների մոտ եւ կանգառում կլինեն գաջեթների լիցքավորիչներ:

Միջոցառումների համար պատրաստված է մեծ բեմ, իսկ  ամանորին՝ տոնական եղեւնին կզարդարի այգու կենտրոնական հատվածը: Նոր կառուցված 9 մետրանոց հուշակոթողի վրա հայերենով եւ ուրարտերենով ներկայացված կլինի Էրեբունիի ստեղծման վերաբերյալ արձանագրությունը:

Այգին հարմարեցված է լինելու նաեւ սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց համար:

Այգու առանձնահատկությունն այն է, որ այստեղ չի լինելու որեւէ կոմերցիոն կառույց՝ խանութ կամ սրճարան, այսինքն՝ բիզնես շահ չի հետապնդելու։

Ամբողջությամբ բարեկարգված այգու բացումը տեղի կունենա մայրաքաղաքի հոբելյանական տոնակատարությունների ժամանակ:

Բարեկարգման աշխատանքներն ավարտվել են, ներկայումս ընթանում է այգու կանաչապատման գործընթացը:

«Էրեբունի» այգու վերակառուցման աշխատանքները կատարվում են «Վահագն Բադալյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով: Հիմնադրամը ստեղծվել է Ռոմիկ, Վահե եւ Վիգեն Բադալյանների կողմից:

 

Լրահոս

Դիտել ավելին