Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանն առաջարկեց ոչ թե 150 հազար դրամը սահմանել սանդղակի փոփոխության շեմ, այլ 250 հազարը

06 Սեպտեմբեր, 2018 17:55
Նիկոլ Փաշինյանն առաջարկեց  ոչ թե 150 հազար դրամը սահմանել սանդղակի փոփոխության շեմ, այլ 250 հազարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ներկայացրեց եկամտահարկի առաջարկվող մի քանի տարբերակներից երկուսը։ Նախ վարչապետն առաջարկեց հարկման երեք սանդղակի փոխարեն ձևավորել երկու սանդղակ:

«Երկաստիճան համակարգով առաջնորդվելու պարագայում դե ֆակտո 100 հազար դրամ ստացող քաղաքացիների եկամուտները կավելացվեն 500 դրամով, իսկ 150 հազարից ավելի ստացողներինը՝ 750 դրամով։ Սա, կարծում եմ, այնքան էլ լավ արդյունք չէ, ու այն արդյունքը չէ, որին մենք ձգտում ենք»,- ասաց նա:

«Հիմա կան մինչև 150 հազար ստացողներ, որ հարկվում են 23 տոկոսով, 150-ից 2 միլիոն ստացողներ, որ հարկվում են 28 տոկոսով, և 2 միլիոնից ավելի, որ հարկվում են 36 տոկոսով», ուղիղ եթերում ասաց նա։

Նիկոլ Փաշինյանն առաջարկեց  ոչ թե 150 հազար դրամը սահմանել սանդղակի փոփոխության շեմ, այլ 250 հազարը։


Այս պարագայում կունենանք եկամտահարկի շոշափելի նվազում», - նշեց նա։Նիկոլ Փաշինյանն ասաց, որ, ըստ էության, կարևոր արձանագրում է, բայց այդ քաղաքացիների մի զգալի մասի համար՝ 199 հազար մարդու, ովքեր ստանում են, ասենք, մինչև 150 հազար դրամ աշխատավարձ, վերջերս կուտակային կենսաթոշակների մասին օրենքի փոփոխությամբ արդեն վերադարձվել է 2500 դրամ, նրանց ամսական եկամտի մեջ՝ 100 հազար ստացողների դեպքում՝ 2500 դրամ ավելացել է, իսկ 150-ից ավելի ստացողների պարագայում՝ 3750 դրամ արդեն ավելացել է:

Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծեց, որ եկել է տնտեսությանը զարկ տալու  ժամանակը շղթայական ռեակցիա հարուցելու ժամանակը, երբ որ բազմաթիվ հարցեր կլուծվեն և բազմաթիվ հարցերի լուծման  շղթայական գործընթացը կսկսի:Վարչապետ Փաշինյանը ներկայացրեց նաև առաջարկվող երկրորդ տարբերակը, որով առաջարկվում է սահմանել 23 տոկոս համահարթ  եկամտային հարկ և շահութահարկ՝ գումարած դիվիդենտի հարկը: Այսինքն, ունենալ այնպիսի հարկային համակարգ, որ եկամտահարկը բոլոր չափերի աշխատավարձերի համար լինի 23 տոկոս և շահութահարկի և դիվիդենտի հարկի հանրագումարը նույնպես լինի 23 տոկոս:

Այսինքն, մենք ունենանք համահարթ եկամտային հարկ և շահութահարկ»,- ասաց Փաշինյանը:Վարչապետ Փաշինյանը ներկայացրեց նաև առաջարկվող երկրորդ տարբերակը, որով առաջարկվում է սահմանել 23 տոկոս համահարթ  եկամտային հարկ և շահութահարկ՝ գումարած դիվիդենտի հարկը: Այսինքն, ունենալ այնպիսի հարկային համակարգ, որ եկամտահարկը բոլոր չափերի աշխատավարձերի համար լինի 23 տոկոս և շահութահարկի և դիվիդենտի հարկի հանրագումարը նույնպես լինի 23 տոկոս: Այսինքն, մենք ունենանք համահարթ եկամտային հարկ և շահութահարկ»,- ասաց Փաշինյանը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին