Կարևոր իրադարձություններ

Արդյո՞ք Կոմանդոսը տեղյակ է եղել 2008-ին զորամիավորումների տեղակայման մասին

06 Սեպտեմբեր, 2018 16:47
Արդյո՞ք Կոմանդոսը տեղյակ է եղել 2008-ին զորամիավորումների տեղակայման մասին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, 2008թ. մարտի 1-ի իրադարձություններում բանակի մասնակցության մասին վկայությունները, որ ներկայացված էին նախկին փաստահավաք խմբի զեկույցներում, այս օրերին ՀՔԾ-ում դարձել է ուսումնասիրությունների թեմա:

Ինչպես հայտնի է, ներքաղաքական իրադարձություններում բանակի ներգրավումը ՀՔԾ-ն որակել է սահմանադրական կարգի տապալում` մեղադրանք առաջադրելով նախկին բարձրաստիճան պաշտոնյաների: Բազմաթիվ տեսագրություններ ու լուսանկարներ վկայում են, որ մարտի 1-ին` մինչեւ արտակարգ դրության հայտարարումը, ՊՆ համարանիշներով բեռնատար ավտոմեքենաները զինվորական անձնակազմով տեղակայված են եղել Երեւանի տարբեր մասերում: Ընդ որում, զինված ուժերի մի մասը Երեւան բերվել է ոչ թե հենց մարտի 1-ին, այլ դրանից վաղ՝ փետրվարյան ցույցերի օրերին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` փետրվարից ժամանակավորապես զորանոցի է վերածվել ՊՆ Պաշտպանամարզատեխնիկական ընկերությունը` նախկին ԴՈՍԱՖ-ի շենքը: Այնտեղ տեղակայված է եղել մոտ հարյուր զինվոր, այն էլ զինված: Ավելին, ԴՈՍԱՖԻ շենքի երկու հատվածներում ե՛ւ բակի, ե՛ւ փողոցի կողմից կազմավորվել են պարեկապահակային կետեր: Մշտապես հերթապահել են երեք ավտոբուս: Ինչպես հայտնի է, ԴՈՍԱՖ-ի ղեկավարը գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանն է՝ Կոմանդոսը: Եւ հավանական է, որ նա եւս որպես վկա առաջիկայում հարցաքննվի: Իսկ մինչ այդ նա «Ժողովուրդի» այն հարցին, թե տեղյա՞կ է եղել այդ զորամիավորումների տեղակայման մասին, դրական պատասխան է տվել՝ այո: Նա հավելեց, որ այդ մասին խոսել է գնդապետներից մեկի հետ, որն էլ իրեն ասել է, թե դա արվում է պետական ներքին գործերի վերահսկողության համար։ Հարցին` իսկ ինքը այս գործով կանչվե՞լ է հարցաքննության, Արկադի Տեր-Թադևոսյանը պատասխանեց, որ նման բան չի եղել։ 


 


 

Լրահոս

Դիտել ավելին