Կարևոր իրադարձություններ

Ես ինձ վարչապետի կարգավիճակում համարում եմ ձեր ներկայացուցիչը. Նիկոլ Փաշինյան

06 Սեպտեմբեր, 2018 16:11
Ես ինձ վարչապետի կարգավիճակում համարում եմ ձեր ներկայացուցիչը. Նիկոլ Փաշինյան

Այն պահին, երբ կհեռանամ վարչապետի կարգավիճակից, պետք է լինեն այլեւս ինստիտուցիոնալ երաշխիքներ, որ որեւէ մեկին հնարավորություն չեմ տա իշխանությունը վերցնել ժողովրդի ձեռքից: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ինձ վարչապետի կարգավիճակում համարում եմ ձեր ներկայացուցիչը: Իմ այստեղ լինելը իմաստավորվում է եւ կիմաստավորվի միայն ու միայն այդ կարգավիճակի բերումով: Ես ուզում եմ ասել, որ ՀՀ-ում իշխանության ճակատագիրը Հանրապետության մակարդակով, տեղական ինքնակառավարման մարմինների մակադրակով որոշողը լինելու եք միայն դուք՝ ՀՀ քաղաքացիներդ: Ես ինձ համարում եմ այդ գործընթացի երաշխավորը:

Ես պետք է երաշխավորեմ, որ դուք լիարժեք կրողն եք իշխանության Հայաստանում: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին