Կարևոր իրադարձություններ

Հայաստանում որևէ աշխատավարձով չես կարող նման առանձնատուն կառուցել

06 Սեպտեմբեր, 2018 13:59
Հայաստանում որևէ աշխատավարձով չես կարող նման առանձնատուն կառուցել

Լրագրողների հետ զրույցում  ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը՝ խոսելով այն մասին, որ ՀՔԾ-ն նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատան ձեռքբերման հարցով գործ է հարուցել ասաց, որ օրենքի առաջ բոլորը հավասար են:


«Իմ գործունեության ընթացքում դուք և իմ գործընկերները համոզվել եք, որ օրենքի առաջ բոլորը հավասար են»,- ասաց նա:

Հարցին՝ եթե ապացուցվի, որ Վլադիմիր Գասպարյանը մեղավոր է, նա կկանգնի՞ օրենքի առաջ պատասխանատվության, Վալերիյ Օսիպյանը պատասխանեց. «Իմ կարծիքով՝ այո»:

Լրագրողները հարցրին՝ ոստիկանապետի աշխատավարձով հնարավո՞ր է նման տուն գնել, Օսիպյանը պատասխանեց. «Հայաստանի Հանրապետությունում որևէ աշխատավարձով չես կարող գնել նման առանձնատուն... Իսկ թե ինչ ճանապարհով է դա կառուցվել, կխնդրեմ դիմել կամ կառուցողին կամ սեփականատիրոջը»:

 

Լրահոս

Դիտել ավելին