Կարևոր իրադարձություններ

Օսիպյանը՝ «Վեոլիա ջուր»-ի կողմից ՀԾԿՀ անդամներին կաշառելու գործի մասին

06 Սեպտեմբեր, 2018 13:55
 Օսիպյանը՝ «Վեոլիա ջուր»-ի կողմից ՀԾԿՀ անդամներին կաշառելու գործի մասին

«Վեոլիա ջուր» ընկերության կողմից ՀԾԿՀ անդամներին կաշառելու գործով համապատասխան վարույթ  է իրականացվում, որից հետո ոստիկանությունը կտա համապատասխան պարզաբանում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 6-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Դիտարկմանը, թե արտառոց չի՞ թվում, որ Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նախագահն ու անդամները ընդամենը ավիատոմսով եւ հյուրանոցի ծախսերով կարող էին գնալ նման գործարքի եւ բարձրացնել սակագները, Օսիպյանը արձագանքեց, որ չի բացառվում, որ նախաքննությունը այլ մանրամասներ կհրապարակի այդ գործով:

Ավելի վաղ  հայտնել էինք, որ ոստիկանության հաղորդագրության համաձայն, ջրի սակագների ճշգրտման 2017-2018 թթ. հայտը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացնելուց առաջ «Վեոլիա ջուր» ընկերության տնօրեն Կրիստիան Լըֆեն եւ գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը, կաշառք տալու դիտավորությամբ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի եւ ՀԾԿՀ եւս 7 պաշտոնատար անձանց համար գնել եւ տրամադրել են Երեւան-Փարիզ-Երեւան ուղղությամբ 8 ավիատոմս, ինչպես նաեւ փոխանցել են հյուրանոցի ծախսերը, որի ընդհանուր կազմել է շուրջ 12,6 մլն դրամ: Դրանից հետո ՀԾԿՀ որոշմամբ խմելու ջրի սակագինը բարձրացվել 11,414 դրամով՝ 180 դրամից դառնալով 191,414 դրամ, որը սուբսիդավորման կարգով փոխհատուցվում է ՀՀ կառավարության կողմից։

«Վեոլիա» ջուրը հանդես է եկլ հայտարարությանը եւ նշել, որ չի ընդունում մեղադրանքը՝ կապված ՀԾԿՀ անդամներին կաշառելու հետ:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը հիշեցրել է, որ 2017-2031թթ. համար սակագների սահմանման պայմանագրային մեխանիզմները հաստատվել են ՀՀ կառավարության կողմից եւ ամրագրվել են 2016-ի նոյեմբերին ստորագրված Վարձակալության պայմանագրում: Այդ մեխանիզմները երբեք չեն վերանայվել:

 

Լրահոս

Դիտել ավելին