Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483,5
    487

  • EUR

    549
    557

  • RUB

    7,26
    7,51

Կարևոր իրադարձություններ

Պարո՛ն Տոնոյան, ուզում էինք ասել՝ հատկապես տղա երեխաների ծնունդը․ վարչապետը կատակեց

06 Սեպտեմբեր, 2018 13:46
Պարո՛ն Տոնոյան, ուզում էինք ասել՝ հատկապես տղա երեխաների ծնունդը․ վարչապետը կատակեց

Կառավարության այսօրվա նիստում երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը 50 հազար դրամից 150 հազար դրամ դարձնելու օրինագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի միջև զվարճալի երկխոսություն տեղի ունեցավ: Օրինագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, ով նշեց, որ  երկրորդ երեխայի ծնունդը ռազմավարական նշանակություն ունի մեր պետության համար, Փաշինյանը դիմելով Դավիթ Տոնոյանին՝ ասաց. «Պարոն Տոնոյան, ուզում էինք ասել՝ հատկապես տղա երեխաների ծնունդը: Ձեր հայացքում ես դա կարդացի, ու ինչքան հնարավոր է շուտ դառնան 18 տարեկան»:

Ի պատասխան՝ Պաշտպանության նախարարն ասաց, որ կողմնակից է ավելի շատ ուշադրություն դարձնել երրորդ և չորրորդ երեխաների ծնունդին:

«Մի այսպիսի տեխնիկական բարդություն կա, ուղղակի առանց երկրորդի հնարավոր չէ միանգամից երրորդին ու չորրորդին ունենալ, եթե, իհարկե, ժամանակակից ինովացիոն տեխնոլոգիաները այլ հնարավորություն չեն տա»,- կատակեց վարչապետը։ 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին