Կարևոր իրադարձություններ

Օսիպյանը՝ Սաշիկի որդու մասին

06 Սեպտեմբեր, 2018 13:27
Օսիպյանը՝ Սաշիկի որդու մասին

Վալերիյ Օսիպյանը՝  նախկին նախագահի եղբորորդի Նարեկ Սարգսյանի գործով, ով հետախուզման մեջ է գտնվում ասել է.

Օսիպյանը կոչ արեց համբերատար սպասել: 

«Համբերատար սպասեք: Դա այնպիսի գործընթաց է, որը համբերություն է պահանջում՝ աշխատատար է: Հնարավոր չէ, որ մարդ թաքնվի այնպիսի հատվածում, որ իրեն հնարավոր չլինի հայտնաբերել: Մենք Ինտերպոլի կենտրոնական բյուրոյի հետ սերտ համագործակցության մեջ ենք»,- ասաց Վալերիյ Օսիպյանը:

Նրա խոսքով՝ Ինտերպոլի հետ աշխատանքը վաղ թե ուշ իր արդյունքները կտա:

Հիշեցնենք, որ հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 06.07.2018թ. ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել Լյովա Սարգսյանին և վերջինիս դստերը` Անի Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Անի Սարգսյանն արդեն իսկ ներկայացել է ՀՔԾ: ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել նաև Լ. Սարգսյանի որդուն` Նարեկ Սարգսյանին

 

Լրահոս

Դիտել ավելին