Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483,5
    487

  • EUR

    549
    557

  • RUB

    7,26
    7,51

Կարևոր իրադարձություններ

Հայաստանի անվտանգությունը կապված է Ռուսաստանի հետ. ԱԱԽ քարտուղար

06 Սեպտեմբեր, 2018 12:26
Հայաստանի անվտանգությունը  կապված է Ռուսաստանի հետ. ԱԱԽ քարտուղար

ՀՀ եւ ՌԴ համագործակցությունը, անվտանգության գծով, լիովին համապատասխանում է երկու երկրների դաշնակցային հարաբերությունների ոգուն: Այս մասին «Ноев Ковчег» թերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ անվտանգության ազգային խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:  

«Մեր փոխգործակցությունը ներառում է հարցերի լայն շրջանակ, որոնք երկուստեք հետաքրքրություն են ներկայացնում: Խոսքը, մասնավորապես, ռազմա-տեխնիկական եւ ռազմա-տնտեսական հարցերի խորացման, ՀԱՊԿ շրջանակում համագործակցության ընդլայնման, տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության ապահովման մասին է, ինչպես նաեւ ռուսական ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման ֆինանսավորման եւ երկու երկրների անվտանգությանը վերաբերող այլ հարցերի մասին»,- ասել է նա: 

Գրիգորյանի խոսքով, չկա որեւէ փաստարկ հօգուտ այն պնդման, թե արտաքին քաղաքականությունում Հայաստանը փոխել է կուրսը. «ՀՀ արտաքին քաղաքական կուրսը նույնն է: Մենք լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ: Իսկ անվստահության հարցը ժամանակի խնդիր է: Մենք ակտիվ աշխատում ենք մեր ռուս գործընկերների հետ եւ առաջիկայում բոլոր հարցերը կհանվեն»,- նշել է Գրիգորյանը:

Միեւնույն ժամանակ նա մատնանշել է այլ խնդրի՝ կարծրատիպային, օրինակ, եթե անձը կրթություն է ստացել Արեւմուտքում կամ աշխատել միջազգային ինչ-որ կազմակերպություններում, ապա անպայման, պետք է լինի հակառուսական տրամադրվածությամբ: Ըստ Գրիգորյանի՝ իրենք վերացրել եւ շարունակում են վերացնել այդ կարծրատիպերը:

«Ռուսաստանում էլ քիչ չեն մարդիկ, որոնք կրթություն են ստացել արեւմտյան երկրներում, բայց նրանք ոչ պակաս հայրենասեր են: Այդպես է նաեւ մեր թիմում, կան մարդիկ, որ արեւմտյան կրթություն են ստացել, բայց մեծ հայրենասերներ են: Մենք չունենք ո՛չ հակառուսական, ո՛չ հակաեվրոպական մոտեցումներ, ունենք միայն պրոհայկական մոտեցումներ: Մենք պետականամետ ենք եւ ելնում ենք Հայաստանի շահերից: Իսկ Հայաստանի շահերը ամուր կապված են Ռուսաստանի հետ եւ մենք ելնում ենք դրանից: Հայաստանի անվտանգությունը, որոշ իմաստով՝ տնտեսությունը կապված են ՌԴ հետ»,- ընդգծել է նա:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին