Կարևոր իրադարձություններ

Հոկտեմբերի 1-ից երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը 150 000 դրամ սահմանելու որոշումը հետաձգվեց

06 Սեպտեմբեր, 2018 11:30
Հոկտեմբերի 1-ից երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը 150 000 դրամ սահմանելու որոշումը հետաձգվեց

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 6-ի նիստում որոշում կայացրեց հետաձգել նախագծի քննարկումը, որով  նախատեսվում է երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ պետության կողմից ընտանիքին հատկացվող սոցիալական աջակցության` երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը 50 հազար դրամի փոխարեն սահմանել 150 000 դրամ:

Նախագիծը ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, ով նշեց, որ նախագիծն ընդունելու դեպքում հոկտմեբերի 1-ից հետո երկրորդ երեխայի նպաստի չափը կավելանան 3 անգամ՝ 50 հազար դրամից դառնալով 150 հազար դրամ: 

2018 թվականի հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո ընտանիքում ծնված երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կավելանա 3 անգամ` գործող 50 հազար դրամի փոխարեն նպաստի չափը կկազմի 150 000 դրամ:

Ըստ վիճակագրական տվյալների՝ 2014-2016թթ. երկու կարգաթիվ ունեցող նոր ծնված երեխայի թիվը հետեւյալն է` 16 051, 15 850, 15 032:  2018 թվականի 2-րդ կիսամյակում երկու կարգաթիվ ունեցող նոր ծնված երեխաների թիվը կանխատեսվել է 7500: Այս դեպքում լրացուցիչ բյուջետային միջոցների պահանջը 2018թ հոկտեմբերի-դեկտեմբեր ամիսներին կկազմի շուրջ 375 մլն դրամ, իսկ 2019թ եւ հետագա տարիների համար` տարեկան շուրջ 1.5 մլրդ դրամ:

Անհրաժեշտ բյուջետային հատկացումները 2018 թվականի համար կիրականացվեն ՀՀ 2018 պետական բյուջեով սոցիալական պաշտպանության ոլորտի գծով նախատեսված ընդհանուր հատկացումների շրջանակում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին