Կարևոր իրադարձություններ

Եկատերինբուրգում անհայտ անձինք կրակել են Հայաստանի գործարարների մեքենայի վրա

06 Սեպտեմբեր, 2018 09:35
Եկատերինբուրգում անհայտ անձինք կրակել են Հայաստանի գործարարների մեքենայի վրա

«Վեչերնիե վեդոմոստին» հղում անելով իրավապահ մարմիններին հաղորդում է, որ Եկատերինբուրգում անհայտ անձինք կրակել են Audi մեքենայի վրա, որում Հայաստանից գործարարներ են եղել։ Ըստ աղբյուրի՝  հարձակումը եղել է ծրագրված։

Հայաստանցի գործարարները զբաղվում են դրամական միջոցների կանխիկացմամբ և այդ ժամանակ նրանց մոտ բավական մեծ գումար է եղել, որը փորձել են  տեղափոխել: Բարեբախտաբար հարձակման արդյունքում  ոչ ոք չի տուժել, մի քանի փամփուշտ դիպել է մեքենայի անիվներին: Կրակողները չեն հասցրել գողանալ փողերը։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին