Կարևոր իրադարձություններ

Դպրոցների ՀՀԿ-ական տնօրեններն անհանգիստ են իրենց պաշտոնների համար․ «Փաստ»

06 Սեպտեմբեր, 2018 09:30
Դպրոցների ՀՀԿ-ական տնօրեններն անհանգիստ են իրենց պաշտոնների համար․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին լարված են հատկապես մայրաքաղաքի դպրոցների տնօրենները: Ինչպես հայտնի է, որոշ դպրոցներում արդեն իսկ հայտնաբերվել են չարաշահումների դեպքեր, մի քանի դպրոցների տնօրեններ հրաժարական են տվել: Սակայն մեծ մասը շարունակում է աշխատել, սակայն մասնավորաբար ՀՀԿ անդամ տնօրենները խիստ անհանգիստ են:

«Փաստի» տեղեկություններով, նրանցից մի քանիսն այս օրերին ինտենսիվ հանդիպումներ են ունենում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ որեւէ առնչություն ունեցող անձանց հետ՝ մի քանի նպատակով. նախ՝ փորձել հասկանալ, թե որքանով են սեւ ու մութ ամպերը պտտվում նաեւ իրենց գլխին, եւ երկրորդ՝ հավատարմության երդում տալ նոր իշխանություններին եւ շարունակել պաշտոնավարել «նոր ժամանակների» պահանջների հանգվույն:

Իսկ նման անհանգստության պատճառն առաջին հերթին այն է, որ ընդամենը տասնյոթ օրից տեղի կունենան Երեւանի ավագանու, ապա եւ՝ ավագանու կազմից քաղաքապետի ընտրություններ, ինչը նշանակում է, որ Երեւանի քաղաքապետարանում եւս կիրականացվի իշխանափոխություն:

Եվ այս պարագայում մեծ է հավանականությունը, որ այդ գործընթացն իր շարունակությունը կստանա նաեւ դպրոցներում: Սա չի կարող չանհանգստացնել տնօրեններին, իսկ թե ինչ կտան «լոբբիստական» աշխատանքները, ժամանակը ցույց կտա: Թեպետ, որոշ տնօրեններ այս օրերին նաեւ բողոքում են, թե «շատ պետքներս է, սիմվոլիկ աշխատավարձով աշխատում ենք, պիտի խնդրեն, որ շարունակենք աշխատել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին