Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    559,5
    567,5

  • RUB

    7,09
    7,34

Կարևոր իրադարձություններ

Կառավարությունը ներկայացրել էր «անփույթ, երևակայական» օրենքի նախագիծ․ «Հրապարակ»

06 Սեպտեմբեր, 2018 08:00
Կառավարությունը ներկայացրել էր «անփույթ, երևակայական» օրենքի նախագիծ․  «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում  է․ «Երեկ ԱԺ ՀՀԿ եւ «Ծառուկյան դաշինքի» պատգամավորները պարզապես «ցեխը կոխեցին» կառավարության ներկայացրած «անփույթ, երեւակայական» օրենքի նախագիծը։ Խոսքը Քրեական դատավարության եւ այլ օրենքներում փոփոխությունների մասին է, որով խստացվում են ընտրական հանցագործությունները։ Նախագծի հեղինակը Ընտրական բարեփոխումների հանձնաժողովն է՝ Դանիել Իոաննիսյանի գլխավորությամբ։ ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը նկատեց, որ փաթեթում այնպիսի ձեւակերպումներ կան, որոնք ստիպում են իրեն մտահոգվել ՀՀ քաղաքացիների, ոչ թե ընտրակաշառք բաժանողների համար։ Մեկի համաձայն՝ ընտրակաշառքի առաջարկը կամ խոստումն ընդունելը եւս քրեորեն պատժելի արարք է համարվում․ «Ենթադրենք, ընտրակեղծարարը որեւէ գյուղում թակում է քաղաքացու դուռն ու մի տատիկի ասում է՝ եթե մեզ ընտրես, քեզ գումար կտանք, տատիկը ժպտում է, ասում է՝ լավ, ու դուռը փակում։ Տատիկին դատապարտելու ենք 3 տարվա ազատազրկմա՞ն։ Խոստումն ընդունելն ի՞նչ է նշանակում»։ ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանն էլ հեղինակներին բնութագրեց որպես  մարդիկ, «ովքեր երբեք իրենց մտածողության գործիքը չեն ծանրաբեռնել իրավական ոլորտի իմացությամբ, այլ ելնում են այն դրույթից, որ իրենց կարծիքն աստվածաշնչյան ճշմարտություն է»: Նախագիծն ընդունվեց պայմանով, որ ոչ հստակ ձեւակերպումները վերացվեն»։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին