Կարևոր իրադարձություններ

Եկատերինբուրգում կրակել են մեծ գումար տեղափոխող հայ գործարարների ավտոմեքենայի վրա

05 Սեպտեմբեր, 2018 23:55
Եկատերինբուրգում կրակել են մեծ գումար տեղափոխող հայ գործարարների ավտոմեքենայի վրա

Եկատերինբուրգում այսօր՝ տեղական ժամանակով ժամը 17:20-ի սահմաններում, «ՎԱԶ-2112» մակնիշի ավտոմեքենայով անհայտ անձինք կրակել են Audi մակնիշի ավտոմեքենայի վրա, որում հայ գործարարներ են եղել: 

Այս մասին տեղեկացնում է «Вечерние ведомости» թերթը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ հարձակումը պատահական չէր. գումարների կանխիկացմամբ զբաղվող հայաստանցի գործարարները մեծ գումար էին տեղափոխում Audi-ով:

Նշվում է, որ հրաձգության հետևանքով տուժածներ չկան: Մի քանի փամփուշտ արձակվել է Audi-ի անիվների վրա, սակայն հանցագործներին չի հաջողվել գողանալ գումարը:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինների աշխատակիցները, ինչպես նաև՝ հայկական սփյուռքի ներկայացուցիչները:

 

Լրահոս

Դիտել ավելին