Կարևոր իրադարձություններ

Դավիթ Սանասարյանն արձագանքում է Նազիկ Ամիրյանին

05 Սեպտեմբեր, 2018 20:50
Դավիթ Սանասարյանն արձագանքում է Նազիկ Ամիրյանին

Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ընտանիքի անդամները բժշկական ապահովագրություն են ստացել քաղաքապետարանի միջոցների հաշվին: Այս մասին 100-օրյա պաշտոնավարման առթիվ հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել էր Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:

Ի պատասխան, հակադարձելով Դավիթ Սանասարյանին, լրատվամիջոցներին տված մեկնաբանության մեջ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը հայտնել էր, որ իրենք ընդհանրապես եւբեւէ ապահովագրություն չեն ստացել:

Պետական վերահսկողական ծառայությունը հանդես է եկել հաղորդագրությամբ, որտեղ նշվում է, որ ստիպված են հրապարակել «իրեղեն ապացույցներ», որոնք վկայում են՝ Էջմիածնի նախկին քաղաքապետի ընտանիքի անդամները ապահովագրվել են համայնքի բյուջեի միջոցներով: Հետևաբար, Նազիկ Ամիրյանի հայտարարությունը մամուլում իրականությանը չի համապատասխանում:

Ծառայության ներկայարած լուսանկարներում Կարեն Գրիգորյանի ընտանիքի անդամների անձնական տվյալները անձնական տվյալների պաշտպանության նկատառումներով փակված են:

 

Լրահոս

Դիտել ավելին