Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    559,5
    567,5

  • RUB

    7,09
    7,34

Կարևոր իրադարձություններ

«Նոր խորհրդարանում ընդգրկվելու են բացառապես ասելիք ունեցող պատգամավորներ». Սերգեյ Բագրատյան

05 Սեպտեմբեր, 2018 17:10
«Նոր խորհրդարանում ընդգրկվելու են բացառապես ասելիք ունեցող պատգամավորներ». Սերգեյ Բագրատյան

«Նոր խորհրդարանում ընդգրկվելու են բացառապես ասելիք ունեցող և հանրային կարծիքը սպասարկող պատգամավորներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

Նրա խոսքով՝ թավշյա հեղափոխությունից հետո նոր իրողություններ են ձևավորվել, և եթե նախկինում տարբեր ընտրություններ են անցկացվել, ապա հիմա, ըստ նրա՝ հնարավոր է նոր որակների ՍԴ նախագահի, ԲԴԽ նախագահի կարիք զգացվի.

«Այն մարդիկ, ովքեր պատրաստ չեն, չեն կարող առաջադրվել, որովհետև հանրային պահանջն արդեն այլ է։ Եթե հանրային պահանջ լինի, որ ունենանք բացարձակ կարողությունների տեր ՍԴ նախագահ, ուրեմն՝ վաղ թե ուշ հանրությունն իր մեջ ստեղծելու է այդ պայմանը, որը գալու է ԱԺ։ Եթե հանրությունը ցանկանում է տեսնել ավելի երիտասարդ, բանիմաց կադրերի ԱԺ-ում, այդ պահանջը ձևակերպվելու է և ընտրության ընթացքում իրացվելու է։ Այն ընտրությունները, որոնք կատարվել են մինչ թավշյա հեղափոխությունը, ժամանակի ընթացքում վերանայվելու են։ Հանրային պահանջն է բերելու դրան, ոչ թե որևէ քաղաքական ուժի ցանկությունը»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին