Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կշարունակվեն

05 Սեպտեմբեր, 2018 16:54
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կշարունակվեն

Եվրամիության 28 երկրների մշտական ներկայացուցիչները այսօր՝ սեպտեմբերի 5-ին, որոշում են ընդունել Ռուսաստանի դեմ սահմանված անհատական պատժամիջոցները կես տարով երկարաձգելու մասին: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ին գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին: «Դեսպանները «Կորեպերի» հերթական նիստում այսօր հավանություն տվեցին անհատական սահմանափակիչ միջոցները հաջորդ վեց ամսով երկարաձգելուն»,-ասել է նա:

Առաջիկա օրերին որշմանը պաշտոնապես պետք է հավանություն տա ԵՄ-ի Խորհուրդը, ինչից հետո որոշումը կհրապարակվի Եվրամիության Պաշտոնական հանդեսում և ուժի մեջ կմտնի:

Ներկայում Ռուսաստանի նկատմամբ գործում են պատժամիջոցների մի քանի փաթեթներ՝ տնտեսական, անհատական, սահմանափակիչ միջոցներ և պատժամիջոցներ Ղրիմի գծով: Վերջինը պատժամիջոցների փաթեթ է Ղրիմի նկատմամբ, որի հետ եվրոպական բիզնեսին արգելված է որևիցե կապ պահպանել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին