Կարևոր իրադարձություններ

Գևորգ Կոստանյանը Քոչարյանին հարցաքննելու անհրաժեշտություն տեսնու՞մ է

05 Սեպտեմբեր, 2018 16:28
Գևորգ Կոստանյանը Քոչարյանին հարցաքննելու անհրաժեշտություն  տեսնու՞մ է

«Մարտի 1»-ի հարցում իրավապահ մարմինների գործունեությանը ՀՀԿ պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հրաժարվում է գնահատական տալ,  որովհետև, ըստ նրա, արդյունքում գնահատելու է դատարանը: «Ես չեմ կարող զուտ հայտարարությունների հիման վրա գնահատական տալ, ես կարող եմ երկու հանգամանքի վրա ուշադրություն դարձնել՝ անմեղության կանխավարկածի ինստիտուտի, նաև նախաքննության և օրինականության ինստիտուտի»,-ասել է նա:

Հարցին, թե նույն համոզմա՞նն է, որ պաշտոնաթող նախագահ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության անհրաժեշտությունը չկա, Կոստանյանը պատասխանեց. «Այո, անհրաժեշտությունը չեմ տեսնում, որովհետև այդ պահին առկա ապացուցողական բազայի շրջանակներում դու չես կարող քրեական գործի վերաբերյալ կարծիք կազմել: Դու պետք է ունենաս կոնկրետ իրավիճակում քրեական գործի  վարույթը՝ տվյալ ժամանակահատվածում: Դու չգիտես, թե մեկ կամ երկու տարվա ընթացքում ինչ ապացույցներ են ձեռք բերվել»,-ասաց նա և հիշեցրեց, որ ինքը 2016-ի օգոստոսից Գլխավոր դատախազ չի հանդիսանում:
«Այսինքն՝ ես չգիտեմ՝ դրանից հետո ինչ քննություն են իրականացրել, ինչ ապացույցներ ձեռք բերել, որ դա հանգեցրել է անհրաժեշտությանը»,-ասաց նա:

Իսկ այն մասին, որ վարչապետն ասում էր, որ ըստ էության «Մարտի 1»-ը բացահայտվել է, Կոստանյանը նշեց, որ ինքն ուրախ կլինի, եթե այդպես լինի: « Կարծում եմ՝ Հատուկ քննչական ծառայությունը և Դատախազությունը արդեն համապատասխան հիմնավորումները կներկայացվեն, ես միայն ողջունում եմ դա»,-ասաց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին