Կարևոր իրադարձություններ

ԱԱԾ-ից հետո ՊՎԾ-ն կմտնի Երևանի քաղաքապետարան

05 Սեպտեմբեր, 2018 14:39
ԱԱԾ-ից հետո ՊՎԾ-ն կմտնի Երևանի քաղաքապետարան

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը Երևանի քաղաքապետարանում գործողություններ կիրականացնի, երբ այնտեղ իր գործողությունները կավարտի Ազգային անվտանգության ծառայությունը: Այս մասին  մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնեց ՀՀ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:

«Մեզ հասցեագրված նամակների զգալի մասը կապված է Երևանի քաղաքապետարանի հետ: Այնտեղ առայժմ չենք մտել այն պատճառով, որ «Երևան» հիմնադրամում ԱԱԾ-ն գործողություն է իրականացնում: Երբ կդադարեցնեն իրենց աշխատանքները, մենք մեր գործողությունները կիրականացնենք, որովհետև Երևանի բյուջեի շուրջ 80 մլրդ դրամից 50 մլրդ դրամը պետական բյուջեից է: Մենք կարող ենք պետական բյուջեից սնուցվող ցանկացած կառույցում գործողություն իրականացնել»,- ասաց նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին