Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483,5
    487

  • EUR

    549
    557

  • RUB

    7,26
    7,51

Կարևոր իրադարձություններ

Ռոբերտ Քոչարյանը չի հրամայել իրավապահներին ներխուժել Ազատության հրապարակ. փաստաբան

05 Սեպտեմբեր, 2018 14:20
Ռոբերտ Քոչարյանը չի հրամայել իրավապահներին ներխուժել Ազատության հրապարակ. փաստաբան

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների այսօրվա ասուլիսի ժամանակ ի թիվս այլ հարցերի պաշտպանները պատասխանեցին նաև այն հարցին, թե   Ռոբերտ Քոչարյանը տեղյա՞կ եղել է, որ բարձրաստիճան պաշտոնյաները փաստաթղթեր են կեղծել, և արդյո՞ք Քոչարյանն է հրաման տվել այդ օրը լուսադեմին ներխուժել Ազատության հրապարակ, Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանն արձագանքեց, որ այդ հարցը  դեռ չեն քննարկել Ռոբերտ Քոչարյանի հետ:

«Մենք պետք է հստակ պատկերացնենք պաշտպանող-պաշտպանյալ գործողությունները: Պաշտպանյալն ունի նպատակ հիմնավորել, որ մեղադրող կողմի մեղադրանքն անհիմն է: Եթե նկատել եք, մեր պաշտպանյալի գործը, և մյուս գործերը միացվել են մեկ վարույթում: Հետևաբար՝ քննարկել գործն ամբողջ ծավալով՝ կլինի ոչ տրամաբանական, որովհետեւ ծավալը շատ մեծ է: Իսկ երեկվա հաղորդագրությունից պարզ չէ, թե երբ են կեղծվել փաստաթղթերը՝ 2008-ին, թե՝ հետո: Եթե խոսքը գնում է 2008 թվականի փետրվարի փաստաթղթերի մասին, ապա քրեական դատավարության օրենսգիրքը ասում է, որ վաղեմության ժամկետի ավարտից հետո նյութերը խոչընդոտ են: Երբ կլինեն նոր փաստաթղթեր, հիմքեր, կնայենք: Բայց այդ էպիզոդը մեր պաշտպանյալին չի առնչվում, սակայն դա չի նշանակում, որ կապ չունի Մարտի 1-ի հետ»,- նկատեց փաստաբանը:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե Ռոբերտ Քոչարյա՞նն է իրավապահներին հրամայել է Մարտի 1-ի առավոտյան ներխուժել Ազատության հրապարակ, Քոչարյանի փաստաբանը պատասխանեց, որ ոչ:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին