Կարևոր իրադարձություններ

Արման Սահակյանը՝ ԲՀԿ-ի համար ձայներ հավաքելու մասին

05 Սեպտեմբեր, 2018 13:10
Հեղինակ՝ Արման Սահակյան
Արման Սահակյանը՝ ԲՀԿ-ի համար ձայներ հավաքելու մասին

ՀՀԿ անդամ, ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին ղեկավար Արման Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ժամանակ թերթի այսօրվա հրապարակմանը, թե ինքը ԲՀԿ-ի համար ձայներ է հավաքում։ Սահակյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․ 

«Այսօր մամուլում բացահայտ ապատեղեկատվություն է շրջանառվում, ըստ որի ես օգնում եմ ԲՀԿ-ին ձայներ հավաքել ավագանու առաջիկա ընտրություններում:
Ես բացարձակ առնչություն չունեմ ԲՀԿ-ի հետ մի-քանի պատճառով. ես շարունակում եմ լինել ՀՀԿ անդամ, ղեկավարում եմ ՀՀԿ Աջափնյակի տարածքային կազմակերպությունը, և ինչպես բոլորիս է հայտնի, ՀՀԿ-ն ավագանու առաջիկա ընտրություններին չի մասնակցելու:
Խնամի-բարեկամական կապերը չեն կարող որևէ կերպ ազդել իմ սկզբունքների և քաղաքական հայացքների վրա, իսկ «տասովշիկությամբ» զբաղվում է հենց նույն լրատվամիջոցը՝ այստեղից-այնտեղից որևէ բան «կպցնելու» նպատակով։ 
Հ.Գ. պատվեր տվողներին և կատարողներին զուտ մի փոքրիկ հիշեցում. մենք շատ լավ քաղաքապետ ենք ունեցել»:

 

Լրահոս

Դիտել ավելին