Կարևոր իրադարձություններ

«Մենք բնավ նպատակադրված չենք խոչընդոտել քննության ընթացքին»․ Քոչարյանի փաստաբան

05 Սեպտեմբեր, 2018 13:00
 «Մենք բնավ նպատակադրված չենք խոչընդոտել քննության ընթացքին»․ Քոչարյանի փաստաբան

Հատուկ քննչական ծառայությունը երեկ հաղորդագրություն էր տարածել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին։ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանն այսօր՝ սեպտեմբերի 5-ին, լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ՀՔԾ-ի որոշման մասին տեղեկացել  են լրատվամիջոցներից։

«Մենք այդ տեքստը չենք տեսել, չեմ կարող մեկնաբանել։ Եթե կարիքը լինի կստորագրենք այդ փաստաթուղթը։ Մենք բնավ նպատակադրված չենք խոչընդոտել քննության ընթացքին, բայց, եթե լինեն այնպիսի որոշումներ, որոնց մենք դեմ լինենք, կբողոքարկենք»,- ասաց Օրբելյանը։

 Ռոբերտ Քոչարյանի անձնագրերի մասով՝ Օրբելյանը հստակ պատասխան չտվեց, բայց ընդգծեց․ «Եթե չկա խափանման միջոց, անձնագիրը չի կարող մնալ իրավապահ մարմինների մոտ, իսկ եթե եղել է սահմանափակում դա իրավաչափ չէ, քանի որ վճիռը ուժի մեջ մտնելուց հետո նման սահմանափակում չի եղել»։

Օրբելյանը բացառեց, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ նոր ապացույցներ են ձեռք բերվել, ինչը ստիպել է փոխել խափանման միջոցը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին