Կարևոր իրադարձություններ

Դավիթ Սանասարյանն անդրադարձել է չարաշահումներին

05 Սեպտեմբեր, 2018 12:22
Դավիթ Սանասարյանն անդրադարձել է չարաշահումներին

ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը այսօր՝ սեպտեմբերի 5-ի մամլո ասուլիսում ներկայացրեց Հայաստանի բարձրավոլտ էլեկտրական ցանցերում իրականացված վերահսկողության արդյունքները:

Նախնական գնահատականներով ԲԷՑ-ում հանցակազմ պարունակող իրավիճակներ են եղել: «Առաջիկայում Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցերից 140 միլիոն դրամ գումար կվերադարձնեն պետբյուջե»,- ընդգծեց Սանասարյանը։

«Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ-ի տնօրենը ևս պատրաստակամություն է հայտնել 100 միլիոն դրամ գումար վերադարձնել պետբյուջե: «Հենց այնպես թվեր չեմ ասում, տնօրեններն իրենք են եկել և պատրաստակամություն հայտնել այդ գումարները վերադարձնել»,- ընդգծեց Սանասարյանը։

Սանասարյանը շեշտեց, որ իրենց խնդիրը ոչ թե բյուջե գումար բերելն է, այլ տեղեկությունների հիման վրա ուսումնասիրություններ անցկացնելը: «Ամենաանմխիթար վիճակներից մեկն Ագրարային համալսարանում է։ Ես հիմա թվեր չեմ ասելու, բայց կասեմ, որ բազմաթիվ են խախտումները գնումների, աշխատավարձերի տեսքով, չգիտեմ՝ ում և ինչի հիման վրա են աշխատավարձ տվել»։

 

Լրահոս

Դիտել ավելին