Կարևոր իրադարձություններ

Հայ- ամերիկյան հարաբերությունները այժմ գտնվում են որակական մի նոր մակարդակի վրա

05 Սեպտեմբեր, 2018 12:10
Հայ- ամերիկյան հարաբերությունները այժմ գտնվում են որակական մի նոր մակարդակի վրա

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ կիրառած պատժամիջոցներին և դրա հնարավոր հետևանքներին՝ Հայաստանի տնտեսության վրա, նշեց, որ դեռևս վերլուծություններ չկան այդ առիթով։ «Բնականաբար, ազդեցություններ կարող են լինել: Դրանք պետք է հավասարակշռված ներկայացվեն, այսինքն՝ ազդեցություն թե՛ բացասական, թե՛ որոշակի հնարավորությունների ընձեռնման տեսակետից: Առաջիկայում, երբ ունենանք առավել լիարժեք պատկերացում, կներկայացնենք», – ասաց նա։

Մինասյանի խոսքով՝ Հայ- ամերիկյան հարաբերությունները այժմ գտնվում են որակական մի նոր մակարդակի վրա և իրենք ջանքեր են գործադրում, որ ներդրումների փոխադարձ պաշտպանության համաձայնագիր ունենան ԱՄՆ – ի հետ․ «Այն հնարավորություն կտա ամերիկյան կազմակերպություններին ներդրումները ավելի խթանելու և առևտրաշրջանառության մասով նոր մեխանիզմների գործադրմանը։ Մնք կարող ենք ակնկալել առնվազն 80% ճյուղային ներդրումներ, որոնք վերաբերում են թե՛ բարձր տեխնոլոգիաներին, թե՛ թեթև արդյունաբերությանը, թե՛ ծառայությունների ոլորտներին»,- եզրափակեց նախարարը։

 

Լրահոս

Դիտել ավելին