Կարևոր իրադարձություններ

«Կարեն Գրիգորյանի ընտանիքի անդամները բժշկական ապահովագրություն են ստացել քաղաքապետարանի հաշվին». Դ. Սանասարյան

05 Սեպտեմբեր, 2018 11:42
«Կարեն Գրիգորյանի ընտանիքի անդամները բժշկական ապահովագրություն են ստացել քաղաքապետարանի հաշվին». Դ. Սանասարյան

«Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ընտանիքի անդամները բժշկական ապահովագրություն են ստացել քաղաքապետարանի հաշվին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:

«Տենդերներ են շահել կազմակերպություններ, որոնք փոխկապակցված են այդ ընտանիքի հետ և որոնց ծրարը չի բացվել: Մենք ենք բացել ծրարը, բայց իրենք տենդերն իրականացրել են: Պայմանագիր է կնքվել բարձր գնային առաջարկով: Մի շարք խախտումներ են հայտնաբվերվել ու հիմնականում տենդերներն իրականացրել են Գրիգորյանների ընտանիքին փոխկապակցված կազմակերպությունները»,- ասաց Սանասարյանը՝ ամփոփելով Էջմիածին քաղաքում իրականացված ուսումնասիրությունները:

 
 

Լրահոս

Դիտել ավելին