Կարևոր իրադարձություններ

Լուրջ տնտեսական կապերի բացակայության շնորհիվ Հայաստանը զերծ է մնացել ճգնաժամից․ Bne IntelliNews

05 Սեպտեմբեր, 2018 11:39
  Լուրջ տնտեսական կապերի բացակայության շնորհիվ Հայաստանը զերծ է մնացել  ճգնաժամից․  Bne IntelliNews

Բեռլինում լույս տեսնող Bne IntelliNews-ի վերլուծաբանները արձանագրել են, որ Հարավային Կովկասի միակ պետությունը, որի վրա չի ազդում Թուրքիայում ծավալված տնտեսական ճգնաժամը Հայաստանն է։  Թուրքիայի հետ լուրջ տնտեսական կապերի բացակայությունը մեկուսացրել է Հայաստանին հարևան երկրում ծավալված ճգնաժամից: Երկու երկրների միջև ներդրումների և փոխադարձ առևտրի ծավալները շատ աննշան են»։

Վերլուծաբանները նշում են, որ ի տարբերություն Հայաստանի, հարավկովկասյան մյու պետություններն անմիջապես զգացին Թուրքայում տնտեսական վիճակի վատթարացման հետևանքները։

Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև վերջին տարիներին ձևավորված համագործակցության  սերտ կապերը բնութագրելով որպես «փոխադարձ ներդրումների և առևտրի ոսկե եռանկյունի»՝վերլուծաբաններն ընդգծում են, որ այդ ամենի ամենավառ դրսևորումը դարձավ անցած տարեվերջին շահագործման հանձնված Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին