Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն քաջալերում է Հայաստանի կառավարությանը բիզնես միջավայրի բարելավման աշխատանքների իրականացման հարցում. դեսպան

05 Սեպտեմբեր, 2018 11:04
ԱՄՆ-ն քաջալերում է Հայաստանի կառավարությանը բիզնես միջավայրի բարելավման աշխատանքների իրականացման հարցում. դեսպան

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ֆրենչայզինգի ընձեռած գործարար հնարավորություններին նվիրված համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հայ-ամերիկյան առևտրային հարաբերություններին, նշեց, որ ԱՄՆ-ն հավատացած է՝ ամերիկյան և հայկական բիզնեսի համար գերազանց հնարավորություններ կան միասին աշխատելու և ծաղկում ապրելու համար: 

«Մենք հավատացած ենք, որ բիզնեսի և առևտրի համար կան իրական հնարավորություններ, որոնք երկկողմանի շահավետ են, և մենք քաջալերում ենք Հայաստանի կառավարությանը՝ շարունակել գործարար միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքները: Ներդրումային միջավայրը կարող է փխրուն լինել. մի սխալ որոշում, մի սխալ քայլ կարող է ներդրողներին վախեցնել: Եվ կարծում եմ՝ կառավարությունը կշարունակի ուշադրության կենտրոնում պահել գործարար միջավայրի համար ձևավորվող աշխատանքները»,- ասել է դեսպանը։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին