Կարևոր իրադարձություններ

Էներգետիկայի բնագավառը տարիներ շարունակ հանդիսանում է հայ-իրանական տնտեսական համագործակցության կարևորագույն ուղղություններից մեկը

15 Հոկտեմբեր, 2015 17:28
Էներգետիկայի բնագավառը տարիներ շարունակ հանդիսանում է հայ-իրանական տնտեսական համագործակցության կարևորագույն ուղղություններից մեկը

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայ-իրանական գործարար համաժողովի ընթացքում հայտարարեց, որ էներգետիկայի բնագավառը տարիներ շարունակ հանդիսանում է հայ-իրանական տնտեսական համագործակցության կարևորագույն ուղղություններից մեկը:

«Հաշվի առնելով 2013-2014 թվականների ընթացքում էներգետիկ շուկայի և էներգետիկ համակարգում կիրառվող տեխնոլոգիաների զարգացման ոլորտներում արձանագրված փոփոխությունները, ինչպես նաև տարածաշրջանային ինտեգրման խորացման և ընդլայնման նկատվող միտումները, և Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և այլ երկրների հետ բանակցությունների արդյունքները, անհրաժեշտություն է առաջանում նախանշել և մեկտեղել երկարաժամկետ հեռանկարում՝ մինչև 2036 թվականը, էներգետիկայի բնագավառում ռազմավարական նշանակություն ունեցող նախագծերը, որի նպատակով մշակվել է «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման ուղիները» փաստաթուղթը»,- ասաց Երվանդ Զախարյանը:

«Մինչև 2036 թվականն իրականացվելիք միջոցառումներից առավելագույն կարևորներն են՝ էլեկտրաէներգետիկ շուկայի փուլային ազատականացում՝ դրա էֆեկտիվությունը բարձրացնելու և ներդրումները խթանելու նպատակով, ինչը բխում է ՀՀ Եվրասիական տնտեսական միությանը միանալու և Եվրոպական միության առջև ստանձնած պարտավորություններից»,- հայ-իրանական գործարար համաժողովի ընթացքում հայտարարեց Երվանդ Զախարյանը։

Տարածաշրջանային համագործակցության առումով նախարարը կարևորեց Հայաստան-Վրաստան և Հայաստան-Իրան 400 կիլովատտ լարման էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցումը:

 

Լրահոս

Դիտել ավելին