Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ-ական տնօրենները հրաժարվում են ստանձնել հանձնաժողովի նախագահի պաշտոնը. «Ժողովուրդ»

05 Սեպտեմբեր, 2018 09:17
ՀՀԿ-ական տնօրենները հրաժարվում են ստանձնել հանձնաժողովի նախագահի պաշտոնը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օթերթը գրում է.

«Գաղտնիք չէ, որ խորհրդարանական կամ ավագանու ընտրությունների ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովներում նախագահի պաշտոնը զբաղեցրել են դպրոցների, մանկապարտեզների տնօրենները, որոնք հիմնականում առաջադրվում էին ՀՀԿ-ի կողմից: Եվ այս տարիների ընթացքում վերջիններս մեծ պատրաստակամությամբ են իրականացրել իրենց առջև դրած խնդիրը` ՀՀԿ օգտին ապահովելով քվեներ, իհարկե, կամ անձամբ դիմելով ընտրակեղծիքի կամ աչք փակելով կեղծիքների վրա: Սակայն թավշյա հեղափոխությունից հետո իրավիճակ է փոխվել:

Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ սկսվել է ընտրատեղամասերում հանձնաժողովի անդամների, նախագահների կազմակերպման գործընթացը: Եվ ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, մի շարք դպրոցների կամ այլ կրթօջախների ՀՀԿ-ական տնօրեններ, որոնք նախկինում եղել են հանձնաժողովի նախագահներ, հրաժարվում են ստանձնել այդ պաշտոնը: Մի կողմից` ՀՀԿ-ն թեկնածու չունի, մյուս կողմից` նրանք վախենում են, որ ընտրախախտում կանեն ու կհայտնվեն ճաղավանդակներից այն կողմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին