Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487

  • EUR

    545,5
    553,5

  • RUB

    7,17
    7,42

Կարևոր իրադարձություններ

«Վերջացրե՛ք, ամոթ է». Արագածոտնի նախկին մարզպետը իրեն մեղավոր չի համարում. «Ժամանակ»

05 Սեպտեմբեր, 2018 09:50
«Վերջացրե՛ք, ամոթ է». Արագածոտնի նախկին մարզպետը իրեն մեղավոր չի համարում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը չի ընդունում իր անվան հետ կապվող չարաշահումների մասին փաստերը և իրեն մեղսագրվող այլ արարքները։

«Ես որևէ չարաշահում թույլ չեմ տվել, ինչ ուզում են թող տարածեն, խոսեն։ Ես դրանց հետ կապ չունեմ: 30 միլիոնի մասին են խոսում, երբ ընդհանուր շինարարությունը 20 միլիոն է եղել։ Վերջացրե՛ք, ամոթ է։ Ես ինձ ոչ մի բանում մեղավոր չեմ համարում»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Սարգիս Սահակյանը։

Նշենք, որ օգոստոսի 23-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցները տեղեկություններ էին ստացել, որ 2015թ․Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքի խմելու ջրի՝ շուրջ 30․000․000 դրամ արժեքով ջրագծի կառուցման ընթացքում չարաշահումներ են եղել»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին