Կարևոր իրադարձություններ

Ո՞ր կուսակցություներն են առավելագույն քանակ ներկայացրել. «Հրապարակ»

05 Սեպտեմբեր, 2018 09:20
Ո՞ր կուսակցություներն են առավելագույն քանակ ներկայացրել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Երեւանի ավագանին ունի 65 անդամ։ Անգամ եթե որեւէ կուսակցություն ենթադրում է, որ ինքը կարող է առավելագույն ձայներ տանել, օրենքը պարտադրում է, որ եւս 2 ուժ՝ անկախ իրենց ձայներից, տեղ զբաղեցնեն ավագանիում, ինչը նշանակում է, որ ամենահաղթական կուսակցությունն անգամ նախընտրական ցուցակը կազմելիս կարող է մի 40-50 թեկնածու ներկայացնել։ Բայց «շատ լինի, քիչ չլինի» տարբերակով, մեր կուսակցությունները ճոխ ընտրացուցակներ են ներկայացրել ԿԸՀ։ Նվազագույն ցանկ ներկայացրել է Ռեֆորմիստների կուսակցությունը՝ 29 անուն, առավելագույն քանակ ներկայացրել է ԲՀԿ-ն՝ 195 թեկնածու, «Իմ քայլը»՝ 170, «Լույսը»՝ 112, ՕԵԿ-ը՝ 116։ Պարզ է, որ սա նախ հոգեբանական դեր է կատարում՝ իբր մենք հզոր ենք եւ շատ։ Բայց հավակնորդները, հատկապես Փաշինյանի թիմը, կարծում են, որ իրենք 40 եւ ավելի տոկոս ձայն են հավաքելու, ինչի արդյունքում իրենց ցուցակի առաջին համարները՝ Հայկ Մարությանը կամ Նաիրա Զոհրաբյանը, միանգամից դառնալու են քաղաքապետ, եւ ցուցակից մեծ թվով մարդիկ՝ ցուցակի առջեւի հատվածից, պաշտոններ են ստանալու, որի արդյունքում մանդատը վայր են դնելու, եւ առաջ են գալու ցուցակի հետեւի հորիզոնականներում տեղ զբաղեցնողները։ Երեւանի մասին օրենքի 14 հոդվածն ասում է, որ ավագանու անդամը «չի կարող միաժամանակ` 1) աշխատել քաղաքապետարանի կամ որեւէ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում, լինել Երեւանի ենթակայության կազմակերպությունների ղեկավար, 2) լինել վարչական շրջանի ղեկավար, 3) աշխատել ոստիկանությունում, Ազգային անվտանգության ծառայությունում, լինել դատավոր, Սահմանադրական դատարանի դատավոր, զինծառայող, դատական ծառայող, դատախազության մարմիններում ծառայող»։ Այսինքն՝ վարչական շրջանում պաշտոն ստանալու դեպքում անձը պարտավոր է 1 շաբաթում հրաժարվել ավագանու անդամությունից

 

 

Լրահոս

Դիտել ավելին