Կարևոր իրադարձություններ

Նախկին իշխանությունից ոմանք թեթեւացած շունչ են քաշում. «Հրապարակ»

05 Սեպտեմբեր, 2018 08:17
Նախկին իշխանությունից ոմանք թեթեւացած շունչ են քաշում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Նախկին իշխանությունից ոմանք թեթեւացած շունչ են քաշում, երբ պարզվում է, որ իրենց նկատմամբ ոչ թե քրեական գործեր են հարուցվելու՝ կալանքով-դատ ու դատաստանով, այլ ընդամենը ակնկալում են բյուջե գումար վճարել։ Օրինակ, Մհեր Սեդրակյանի գազալցակայանի մասին տարիներ շարունակ գրվել է, որ «լեւի» գազով է աշխատում, սակայն ՊԵԿ ստուգումների արդյունքում նրա նկատմամբ տուգանք է սահմանվել՝ 15 մլն դրամ, ինչը նա սիրահոժար պատրաստ է վճարել։ Մյուսը «Սպայկա» ընկերությունն է, որի հետ կապված երեկ ՊԵԿ-ը հաղորդագրություն տարածեց․ «ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ընկերության կողմից ինքնուրույն հաշվարկվել են թերհայտարարագրված հարկային պարտավորությունները եւ դրանց վերաբերյալ հարկային մարմին են ներկայացվել ճշգրտված հաշվարկներ: Քրեական գործով որոշում է կայացվել ՍՊԸ-ի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել»: Չնայած քրեական հետապնդում կարող են իրականացնել ֆիզիկական անձի, այլ ոչ թե ընկերության նկատմամբ, բայց ուզում են ասել՝ քանի որ վճարել է գումարը՝ մոտ 1 միլիարդ դրամի չափով, չենք բռնելու։

Քրեական գործեր չեն հարուցվելու՝  ակնկալվում է բյուջե գումար վճարել.  «Հրապարակ»

 

 

Լրահոս

Դիտել ավելին